ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ13 հոկտեմբերի 2001 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությունների» սկիզբը Լեռնային Ղարաբաղում ոչ մի լավ բան չի խոստանում Բաքվին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտնել է Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսը: Նրա խոսքերով, զինվորական գործողությունների սկսումը կարող է անկայունացնել իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեսպանի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ զինվորական գործողությունների սկսման հնարավորության մասին հայտարարություններից հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |