ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ12 հոկտեմբերի 2001 - 20:53 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, ինչպես սպասվում է, կկայանա նոյեմբերի սկզբին Վիեննայում: Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կկողմնորոշվեն հակամարտության գոտի այցելելու ժամկետների ընտրության հարցում: Այս մասին հայտնում է «CNA» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանին: Ինչպես հայտնի է, նոյեմբերի մեկին սպասվում է Մոլդովայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռուդոլֆ Պերինայի հաստաումը ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Քերի Քավանոն նշանակվել է Կիպրոսում ԱՄՆ-ի դեսպան:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |