Արտակ Շաքարյան. Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ31 մայիսի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ` հետապնդելով մի քանի նպատակ` արժանանալ Իրանի վստահությանը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածի շրջանակում անհրաժեշտ դիվիդենդներ ստանալ, ինչպես նաև մեծացնել Թուրքիայի կշիռը արաբական աշխարհի աչքերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Եթե գլոբալ տեսանկյունից նայենք այս գործընթացներին, ապա հարկավոր է հաշվի առնել, որ հաջորդ տարի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ պետք է կայանան, ուստիև թուրքական ղեկավարությունը փորձում է հակաիսրայելական քարոզչության միջոցով բավարարել Թուրքիայում առկա իսլամիստական տրամադրությունները, ինչպես նաև ստանալ Իրանի վստահությունը: Բայց իրականում ինձ չի թվում, թե թուրք-իսրայելյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ են նկատվում: Թուրքիան գիտի, որ հերթական ընտրություններից հետո իրեն կհաջողվի կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ»,- ընդգծել է թուրքագետը: Փորձագետը չի բացառել, որ թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության սրումը կարող է նոր խթան հանդիսանալ Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման համար: Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |