Լևոն Շիրինյան. Հայոց ցեղասպանության հարցում կարող է առաջընթաց գրանցվել 2 հունիսի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան դիմակայության շրջանակներում Հայաստանը պետք է ուշադիր հետևի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի վարքագծին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն նախկինում որպես իդեալական են ներկայացվել, հենց Ռուսաստանը փրկեց Թուրքիային կործանումից անցյալ դասր 20-ականներին: «Դա ցույց է տալիս մեզ, որ մենք պետք է զգույշ լինենք»,-ասել է Շիրինյանը: Ընդ որում, փորձագետը նշել է, որ ոչ միայն ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի համար, այլ նաև այն, որ Ադրբեջանը կարող է հակադրել իրեն Իսրայլեին ու հրեական կապիտալին և ՌԴ-ի հետ մերձենալու քայլեր ձեռնարկել: «Անշուշտ, դա չի նշանակում, որ մենք փակուղում ենք հայտնվել, հակառակը, հայկական գործոնի դերը բարձրանում է այս համաշխարհային ռազմավարական խաղում»,-ասել է Շիրինյանը: Հայ փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կարող է առաջընթաց գրանցվել: Ըստ նրա, ԱՄՆ-ի հրեական լոբբին կարող է փոխել իր դիրքորոշումն այս հարցում կախված թուրք-իսրայելյան հարաբերություններից, և հանդես գալ որպես աջակից: Հայ փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը պետք է փորձի կապ հաստատել ԱՄՆ հրեական լոբբիի հետ և սկսել համագործակցել նրա հետ: «Ընդ որում, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ պետություն օգտագործի հայկական հարցն իր շահերից ելնելով»,-ասել է Շիրինյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր ռեսուրները: Այդ համատեքստում հայ փորձագետը նշել է, որ ՀՀ ԱԱԽ-ն պետք է բարձրացնի իր դերը և լուրջ վերլուծական աշխատանք տանի իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը պարզելու համար: Լ.Շիրինյանը շեշտել է նաև Սփյուռիք հանդեպ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունը: «Հայաստանը պետք է փոխի Սփյուռքի հետ աշխատելու ոճը: Հարկավոր է վերականգնել նաև Հայկական համաշխարհային կոնգրեսի աշխատանքը, որը մի ժամանակ գործում էր Նյու Յորքում»,-ասել է քաղաքագետը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |