Ստեփան Դեմիրճյան. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ընդդիմությունը միջոցառումներ կազմակերպի

Ստեփան Դեմիրճյան. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ընդդիմությունը միջոցառումներ կազմակերպի

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել` թույլ չտալ ընդդիմությանը միջոցառումներ կազմակերպել Ազատության հրապարակում: Այդ մասին են վկայում վերջին իրադարձությունները, երբ կասեցվեցին ՀԱԿ-ի ակցիաները, իսկ երեք ակտիվիստ դեռևս ձերբակալված է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ Դեմիրճյանի, ՀՀ ղեկավարությունը լավատեղյակ է, որ հանրության շրջանում դժգոհություն կա, սակայն ոչինչ չի ձեռնարկում խնդիրները լուծելու համար: «Ընդդիմության ակցիաները թույլ չտալու փոխարեն ՀՀ իշխանությունները առկա խնդիրների լուծման համար պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին ու արտահերթ ընտրություններ անցկացնեն»,-ասել է Դեմիրճյանը: Նա հավելել է, որ նման պայմաններում սխալ կլինի խոսել ներքաղաքական կայունության մասին, քանի որ Հայաստանում անտարբերությունը շփոթում են կայունության հետ:

Ինչպես նշել է Դեմիրճյանը, ազատ ու արդար ընտրությունների համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը, ոչ թե իդեալական Ընտրական օրենսգիրք: Նա հավելել է, որ ընդդիմությունը չի ցանկանում, որ Հայաստանում խնդիրները լուծվեն «ղրղզական տարբերակով», այլ ձգտում է ձևավորել ժողովրդավարական իշխանափոխության ավանդույթ:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընդդիմությունը արտահերթ ընտրությունների դեպքում` Դեմիրճյանն ասել է, որ քանի որ ՀԱԿ-ը ձգտում է վերականգնել սահմանադրական կարգը, ապա նրանք հանդես կգան միասնական ճակատով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---