Հայաստանում է գտնվում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը

Հայաստանում է գտնվում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով մայիսի 24-ից հունիսի 2-ը Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը:

Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները:

Այցի ընթացքում փորձագիտական խումբն իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին: Աշխատանքների արդյունքները փորձագիտական խմբի անդամները հունիսի 2-ին ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել միջազգային փորձագետների կողմից մինչ օրս ցուցաբերված օժանդակությունը և ընդգծել է այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---