Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիային աղմկոտ սկանդալներ են հարկավոր Իսրայելի հետ 2 հունիսի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններն առաջխաղացում ակնկալել հարկավոր չէ: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ներքաղաքական մթնոլորտը Թուրքիայում այժմ թույլ չի տա իշխող կուսակցությանը քայլեր կատարել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ: Անդրադառնալով վերջին գործընթացներին թուրք-իսրայելյան փոխհարաբերություններում` քաղաքագետը նշել է, որ «Ազատության նավատորմի» բռնագրավումը չի հանգեցնի պատերազմի, սակայն Անկարային պետք են աղմկոտ սկանդալներ Իսրայելի հետ: «Թուրքիան փորձում է փոխել քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, և վերջերս, մենք տեսնում ենք Անկարայի ակտիվությունը ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի ու Իրաքի հետ հարաբերություններում: «Մերձավոր Արևելքում ավելի ակտիվանալու և արաբական երկրների հետ ընկերանալու համար, պետք է հարաբերությունները փչացնել Իսրայելի հետ»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ, հավանաբար, «Ազատության նավատորմը» բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում, քան հումանիտար բեռների փոխադրումն է: Քաղաքագետն ընդգծել է, որ հավանաբար, իրավիճակը կսրվի, քանի որ Թուրքիան դա է ուզում: «Այդ դեպքում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հավանականությունն Իսրայելի Քնեսեթում կաճի»,-ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |