Մարի Յովանովիչ. Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն![]() 2 հունիսի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարևոր են համարում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» ելույթի ժամանակ: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հավատարիմ են մնում իրենց պարտականություններին այս խնդրի լուծման հարցում` հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա. ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Միաժամանակ նա նշել է, որ հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն: «ԱՄՆ-ն հավատարիմ է մնում երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Բայց այդ որոշումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից»,- ասել է դեսպանը: Նրա խոսքերով, այդ որոշումը փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից: «Խաղաղության պայմանագրի կնքումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Մարի Յովանովիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |