Մարի Յովանովիչ. Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն

Մարի Յովանովիչ. Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարևոր են համարում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» ելույթի ժամանակ: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հավատարիմ են մնում իրենց պարտականություններին այս խնդրի լուծման հարցում` հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա. ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Միաժամանակ նա նշել է, որ հակամարտության վերջնական լուծման համար կողմերը երկար ճանապարհ պետք է անցնեն: «ԱՄՆ-ն հավատարիմ է մնում երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Բայց այդ որոշումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից»,- ասել է դեսպանը: Նրա խոսքերով, այդ որոշումը փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից: «Խաղաղության պայմանագրի կնքումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Մարի Յովանովիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---