Հայաստանը և Ռուսաստանը պետք է ընդլայնեն համագործակցությունը

Հայաստանը և Ռուսաստանը պետք է ընդլայնեն համագործակցությունը

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային խնդիրներ» խորագրով կլոր սեղանը` կազմակերպված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից (ՌՀՌԻ): Բացելով բանավեճը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հատուկ նշանակություն ունի երկու երկրների համար: «Մենք շահագրգռված ենք ՌԴ հետ ամուր հարաբերություններ ունենալու մեջ: Հայաստանից արտահանման 99 տոկոսոը գնում է Ռուսաստան և մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ»,- նշել է Ծառուկյանը: Իր հերթին, ՌՀՌԻ տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը նշել է, որ լիովին համաձայն է միջոցառման կազմակերպիչների հետ, ավելացնելով, որ նման կլոր սեղանների անցկացումը կօգնի համատեղ ծրագրերի իրագործմանը կրթության, տեղեկատվության, գիտության և մշակույթի ոլորտներում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---