Գագիկ Ծառուկյան. Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել

Գագիկ Ծառուկյան. Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք ամեն ինչ կանենք այդ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի: Մեր հիմնական սկզբունքն է մեր ծրագրերի ու նպատակների իրագործումը, մասնավորապես, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության ակտիվացումը»,-ասել է Ծառուկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---