Տիգրան Բալայան. Ադրբեջանը պետք է դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք 7 հունիսի 2010 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման և դրա հետևանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, և անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը և բանակցային գործընթացի բովանդակությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ այդ երկրի ԱԳ նախարարն ու մի քանի այլ պաշտոնյաներ պնդում են, թե ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առաջընթացը, իբր, Հայաստանի կողմից խոչընդոտվում է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |