Երեւանում տեղի կունենա Սոցինտերնի տարածաշրջանային ժողովը 9 հունիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-12-ը Երեւանում կկայանա Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովյան երկրների հանձնախմբի ժողովը: ՀՅ Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից: Հանձնախմբի նիստին կքննարկվեն մի շարք հարցեր, ներառյալ` տարածաշրջանում վերջին կարեւոր իրադարձությունները: Հանձնաժողովի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |