ՀՀ ԱԳՆ. Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով![]() 10 հունիսի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ ընդունած բանաձեւին` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: «Մենք հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնության»,-ասել է Տ.Բալայանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |