Վիկտոր Դալլաքյան. «Եթե օտարալեզու դպրոցների բացումն արդյունավետ կարող է լինել, ինչո՞ւ դրանց թիվը սահմանափակել»![]() 10 հունիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում շարունակվում է «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը օրենսդրական այդ նախաձեռնության վերաբերյալ ասել է, որ, այսպես կոչված, օրենսդրական նախաձեռնությունը կարող է հանգեցնել ազգի ոչնչացման; «Այնպիսի տպավորություն է, որ կարծես, մենք ուրիշ անելիք չունենք և քննարկում ենք Հայաստանում մասնավոր օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրինագիծ», - ասել է Բոստանջյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, իր հերթին, նշել է, որ այս օրինագծերի քննարկման փոխարեն պետք է կրթության մակարդակը բարձրացնել: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանն այն մասին, որ իրականում բացվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներ, ասել է, որ օրինագծում բացահայտորեն խոսվում է օտար լեզվով կրթության մասին, ինչն էլ ենթադրում է օտարալեզու դպրոցների բացում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ օտար լեզվի իմացությունը մարդու հայրենասիրությանը չի կարող խանգարել: Իր հերթին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել այդ օրինագծի ընդունման դեմ, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որում հաստատված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ինչն էլ ենթադրում է, որ հանրակրթական ուսումը պետք է իրականացվի միայն հայերենով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանի կրթական մակարդակը շատ ցածր է: Նրա խոսքերի համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես դա նկատել է, երբ ասել է, որ Հայաստանում կրթված մարդը հեղինակություն չի վայելում: Վ. Հովհաննիսյանն ավելացրել է նաև.«Այս օրինագծով ՀՀ կառավարությունը մեզ ասում է, որ մենք ընդունակ չենք բարձրորակ դպրոց բացելու և պետք է բացենք օտարալեզու դպրոցներ: Հայաստանում տիրող այս մթնոլորտում, որտեղ կրթված մարդը չի գնահատվում, այդ դպրոցների շրջանավարտները չեն կարող կիրառել իրենց գիտելիքները երկրում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |