ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ ԱՎՏՈՐԻՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում սկսվում է ավտորիտարության դարաշրջան: Այդ մասին երեկ «Էխո Մոսկվի» ռադիոյի եթերում հայտարարել է երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովը` մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի որդու նշանակումը հանրապետության վարչապետի պաշտոնում: Նրա խոսքերով, «ժողովրդավարական ատրիբուտները Ադրբեջանում կատարում են ինքնատիպ ցուցափեղկի դեր` սքողելով ամենաիսկական բռնակալությունն ու ավտորիտարիզմը»: «Մուսավաթ» ադրբեջանական կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, իր հերթին ընդգծել է, որ «ժողովրդավարությունը լիովին հափշտակվել է իշխող ռեժիմի կողմից»: Ընդդիմադիր առաջնորդները գտնում են, որ «խորհրդարանում խաղարկված ներկայացման» հեղինակներն են նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, որոնք «օգտվեցին նրա անզորությունից եւ ծանր հիվանդությունից»:
 Ուշագրավ
---