Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը

Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից մինչ այդ վերադարձվել էր Ազգային Ժողով և ընդունվել` հաշվի առնելով ՀՀ Նախագահի առաջարկությունը:

Նախագահը ստորագրել է նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---