Հունիսի 22-ին կառավարության «Լեզվի մասին» օրինագիծը կքննարկվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում

Հունիսի 22-ին կառավարության «Լեզվի մասին» օրինագիծը կքննարկվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագծերի փաթեթը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԺ աղբյուրը:

Կառավարության կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացում, ինչը բուռն արձագանք է առաջ բերել հայ հասարակության մեջ: «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն այդ օրենսդրական նախաձեռնությանը կտրականապես դեմ են հանդես եկել, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է, բայց վերապահումներով:

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ առիթով ընդգծել է, որ իրենց խմբակցության համար սկզբունքորեն ընդունելի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, սակայն իրենք առայժմ ձեռնպահ կմնան այդ հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելուց: «Մենք կունկնդրենք բոլոր կողմերի կարծիքները, և արդեն հետո կհայտնենք մեր դիրքորոշումը, որը մասամբ ընդունելի կլինի բոլորի համար»,- նկատել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---