ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՒՍԱՏՈՄԷՆԵՐԳՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական Ատոմակայանը կփոխանցվի «Ռուսէներգոատոմ» ռուսաստանյան ընկերության կառավարմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել ՀԱԷԿ-ի մամլո-քարտուղար Վաչագան Ղազարյանը: Նրա խոսքերով, ռուսաստանյան ընկերությունը Հայկական ատոմակայանում կկատարի միայն վարչական պարտականությունները: Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտնել է, որ համաձայն էներգետիկայի մասին օրենքի, խոսքը կարող է գնալ կայանի միայն համատեղ կառավարմանը: Ռուսաստանի ՀԱԷԿ-ի 51% արժեթղթերի ձեռք բերման շահագրգռվածության մասին արդեն հայտնել էր ՌԴ ատոմային էներգիայի գծով նախարարի տեղակալ Բուլատ Նիգմատուլինը: Ռուսաստանյան կողմի այս առաջարկությունը, նշել է Գալուստյանը, Հայաստանում ի գիտություն էր ընդունվել: Նախարարը տեղեկացրեց, որ տվյալ պահին ուրիշ ձեւակերպված առաջարկություններ Հայաստանը չի ստացել:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---