ՀԱՊԿ-ն մտադիր չէ զորախումբ գործուղել Ղրղզստան![]() 17 հունիսի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն առայժմ հումանիտար և քաղաքական օժանդակություն կցուցաբերի Ղրղզստանին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ՀԱՊԿ-ն մտադիր է արդյոք զենք տրամադրել Ղրղզստանին` Թորոսյանն ասել է, որ առայժմ նման տեղեկատվություն չունի: Նա նշել է նաև, որ չի նախատեսվում զորախումբ գործուղել Ղրղզստան ոչ միայն Հայաստանից, այլ նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներից: «Չեմ կարծում, որ իրավիճակը դրան կհասնի»,-ասել է նա` չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է վատթարանալ, թեև այն այժմ շտկվում է: Անդրադառնալով Հայաստանի կողմից հումանիտար օժանդակության տրամադրմանը, Թորոսյանն ասել է, որ դեռևս պաշտոնական տվյալներ չկան: «Անշուշտ, մենք մեր կողմից առաջարկություններ կանենք, որոնք, հուսով եմ, կհամապատասխանեն Ղրղզստանի պահանջներին»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |