Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում հունիսի 17-19-ը գտնվելու է Սանկտ Պետերբուրգում17 հունիսի 2010 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում հունիսի 17-19-ը գտնվելու է Սանկտ Պետերբուրգում : Պատվիրակությանկազմում նախարարՀրանուշ Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, կայցելի հայկական ազգային մշակութային կենտրոն: Պատվիրակությունը ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երևանի ու Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը: ՀՀ սփյուռքի նախարարը «ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ», «Արշիլ Գորկի» և «Կոմիտաս» մեդալներ, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր կհանձնի համայնքի ակնառու ներկայացուցիչներին: Պատվիրակությունը ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի հայ համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |