ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԸ 1 հոկտեմբերի 2001 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին բացվեց Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին 20կմ-անոց Աստղաշեն-Կիչան հատվածը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնական դեմքեր` «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, հայ կական սփյուռքի ներկայացուցիչներ, բարերարներ: Բացման արարողությանը ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ղարաբաղյան պետության ղեկավարը հանձնեց Ամերիկայի Հայկական Հոգեբարձական Խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին «Գրիգոր Լուսավորչի» շքանշանը, իսկ ԱՄՆ-ից բարեգործ Սավա Թուֆենկյանին` «Վաչագան Բարեպաշտի» մեդալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |