ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղյան գործընթացի զարգացման վերաբերյալ ԵՀՄՖ սցենարը հիմարություն է![]() 24 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) հայտարարությունն այնպիսի հիմարություն է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Հունիսի 24-ին ԵՀՄՖ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «Եվրոպայի գաղտնի ծառայությունները հաղորդել են մեզ, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ամառվա ամիսներին միջադեպեր հրահրելու վերաբերյալ, և դա համաձայնեցված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Այդ միջադեպերի արդյունքում սկզբում կլինեն տասնյակ զոհեր, հետո կկազմակերպվի կարճաժամկետ լայնածավալ պատերազմ, որտեղ երկու կողմերի զոհերի քանակն արդեն հազարների կհասնի: Պատերազմը կկասեցվի գերտերությունների կողմից և հակամարտության գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր` Ֆիզուլիում ամերիկյան, իսկ Քելբաջարում` ռուսական»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |