Ալեքսանդր Արզումանյան. Շատ օրինակներ կան, երբ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը խաղաղության են հանգեցրել![]() 24 հունիսի 2010 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Վերջերս ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է, և պատճառը հաշտության պայմանագրի բացակայությունն է»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, վերջին 16 տարիներին Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանն ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրադրության մեջ: «Վերջին միջադեպը Չայլուի շրջանում անընդունելի է: Ես գտնում եմ, որ իշխանություններն ու բանակի հրամանատարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնեն և պարզեն, թե ինչպես ադրբեջանական կողմին հաջողվեց դիվերսիոն հարձակում կազմակերպել»,- ասել է Արզումանյանը: Նա կարևոր է համարել նաև ուշադրության կենտրոնում պահել հայկական բանակի ներքին կարգապահությունը: Նա մտահոգություն է հայտնել տվյալ միջադեպի վերաբերյալ միջազգային հանրության չեզոք արձագանքի առիթով: «Եթե այլ հակամարտություններում հրադադարի ռեժիմի խախտման դեպքում կողմերը միմյանց են մեղադրում, ապա այս իրադրության մեջ ակնհայտ է, թե ով է մեղավոր: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը սադրել է այդ միջադեպը»,- ասել է Արզումանյանն` ավելացնելով, որ հենց դա է մտահոգություն առաջ բերում, որ միջազգային հանրությունը կոնկրետ կոչեր չի անում: Արզումանյանը նկատել է նաև, որ շատերը գտնում են, թե նման հակամարտությունները չեն կարող ռազմական լուծում ունենալ: «Կան շատ օրինակներ, երբ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը խաղաղության են հանգեցրել: Հնարավոր է, որ այդ տրամաբանությամբ է գործում նաև Ադրբեջանի նախագահը, ում լռելյայն աջակցում են միջազգային կենտրոնները»,- նշել է Հայաստանի նախկին արտգործնախարարը: Ընդ որում, նա բացառել է այն հնարավորությունը, որ նախագահ Ալիևը տեղյակ չէր միջադեպի մասին, և որ այն նախաձեռնվել էր զինվորականների կողմից: «Այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, անհնար է նման գործողություններ նախաձեռնել առանց նախագահի իմացության»,- ընդգծել է Արզումանյանը: Անդրադառնալով միջադեպից հետո հայկական կողմի գործողություններին` Արզումանյանն ասել է, որ իշխանությունները պետք է օգտագործեին իրենց բոլոր հնարավորությունները, որպեսզի միջազգային հանրությունը կասկած անգամ չունենար, որ հենց Ադրբեջանն է հարձակվել ԼՂՀ վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |