Տնտեսական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի խնդիրների լուծման վրա

Տնտեսական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի խնդիրների լուծման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանն, ինչպես Եվրամիությունը, կիսում է այն մոտեցումը, որի համաձայն տնտեսական տարածաշրջանային համագործակցությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների լուծման վրա: Այդ մասին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպիդելեգերի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում կայուն տնտեսական դաշտ է ձևավորվել օտարերկրյա ներդրումների համար, որի վառ ապացույցն է բազմաթիվ օտարերկրյա ձեռնարկությունների գործունեությունը հանրապետությունում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ ավստրիացի գործարարները, որոնք Հայաստան են այցելել Ավստրիայի ԱԳՆ պատվիրակության հետ, կքննարկեն համագործակցության հնարավորությունները հայ գործարարների հետ և կոնկրետ պայմանավորվածությունների կհասնեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---