Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքներն արդեն սպառել են իրենց25 հունիսի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանը մշակվել են ղարաբաղյան կարգավորման նոր սկզբունքներ, որոնց, հավանաբար, Հայաստանը համաձայն կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Իլհամ Ալիևի ցուցադրական մեկնումը կապված է նրա հետ, որ ադրբեջանական կողմի համար Սանկտ Պետերբուրգի սկզբունքները շահավետ չեն: «Կարծում եմ, որ եթե բանակցությունները շարունակվեն, ապա դրանք վարվելում են հենց այդ հիմքի վրա, քանի որ Մադրիդյան սկզբունքներն արդեն սպառել են իրենց: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշել է ստանձնել գլխավոր բանակցողի դերը ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է Մինասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |