Միակ երկիրը, որը կարող է բանակ մտցնել ԼՂՀ, Հայաստանն է25 հունիսի 2010 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը կարող է համաձայնություն տալ, որ ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն ղարաբաղյան հակամարտության գոտի, վկայում են անիրազեկության կամ լավագույն դեպքում` իրադրության պարզունակ ընկալման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայկական ատլանտյան Ասոցիացիայի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: «ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելը Ղարաբաղ անհնար է երկու պատճառով: Նախ, Հայաստանը` որպես գործընկեր երկիր, պետք է դիմի դաշինքի ղեկավարությանը: ՆԱՏՕ-ի 27 անդամ երկրները պետք է հավաքվեն, քննարկեն խնդրանքը և միայն դրանից հետո որոշում կայացնեն: Երկրորդը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Միակ երկիրը, որը կարող է բանակ մտցնել ԼՂՀ, Հայաստանն է: Բայց դրա կարիքը չկա, ԼՂՀ Պաշտպանության բանակն առանց այդ էլ շատ լավ պաշտպանում է իր պետության սահմանները»,- ընդգծել է Պողոսյանը: Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որում, հղում տալով Հակամարտությունների կանխատեսման ռուսական Կենտրոնի փորձագիտական խորհրդին, խոսվում է այն մասին, որ Հայաստանի իշխող կոալիցիան իր համաձայնությունն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմականացված կազմավորումների տեղակայմանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |