Գագիկ Մելիքյան. Չավուշօղլուի շնորհիվ Եվրոպան սկսում է հասկանալ, թե որն է «ժողովրդավարական» Թուրքիան

Գագիկ Մելիքյան. Չավուշօղլուի շնորհիվ Եվրոպան սկսում է հասկանալ, թե որն է «ժողովրդավարական» Թուրքիան

PanARMENIAN.Net - «Մևլուդ Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, Եվրոպան սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում «ժողովրդավարական» Թուրքիա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտրաարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, եթե այդպես շարունակվի, ապա շնորհիվ Չավուշօղլուի վարած քաղաքականության, շուտով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ներկայացուցիչները ստիպված կլինեն նիստերի ներկայանալ մահմեդական գլխաշորերով կամ չալմաներով: «Եթե դա ընդունելի է Եվրոպայի համար, ապա թող այդպես էլ շարունակվի»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Անդրադառնալով վերջին զեկույցներին ԵԽԽՎ-ում, պատգամավորը նշել է, որ դա թուրք-ադրբեջանական լոբբիի գործունեության, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի ազգությամբ թուրք լինելու արդյունքն է: «Չավուշօղլուն մինչ օրս չի հասկացել, որ նա ներկայացնում է ԵԽԽՎ-ն, նրան թվում է, թե նա Թուրքիայի մեջլիսի նախագահ է»,-ասել է Մելիքյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---