ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ27 սեպտեմբերի 2001 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր կաթողիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը կատարեց պատարագի արարողություն Սուրբ էջմիածնի եկեղեցում: Հռոմի Պապը դիմացկունության եւ խաղաղասիրության կոչեց բոլորին եւ ներողություն խնդրեց իր պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից թույլ տրված սխալների համար: Հովհաննես Պողոս Երկրորդը գոհունակությամբ նշեց, որ հայ կաթողիկոսներիի շնորհիվ Հռոմի կաթողիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ երբեք հակամարտություններ չեն առաջացել եւ հույս հայտնեց ապագայում ավելի խոր համագործակցել: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, Հռոմի Պապի քարոզը լսելու համար Էջմիածին էին եկել հազարավոր հավատացիալներ Հայաստանի բոլոր շրջաններից,Վրաստանից եւ Արեւելյան Եվրոպայից: Այսօր Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի նաեւ Խոր Վիրապ վանք, որտեղ մեկուսացված է եղել Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հռոմի պապը Հայաստանից կվերադառնա Վատիկան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |