Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը կախված է ուժերի հավասարակշռության փոփոխությունից

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը կախված է ուժերի հավասարակշռության փոփոխությունից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կախված է ուժերի հավասարակշռության փոփոխությունից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքերով, եթե հավասարակշռությունը կողմերից մեկի կողմից այնքան խախտվի, որ մյուս կողմը մտածի, որ կարող է հաջողության հասնել, ապա պատերազմ կսկսվի: «Եթե հիմա պատերազմ չկա, ապա շնորհիվ Հայաստանի և Արցախի զինված ուժերի, ինչպես նաև նրա, որ Ադրբեջանում կան սթափ քաղաքական գործիչներ, որոնք ռազմական գործողությունների սկսվելը գնահատում են որպես պարտություն»,- ասել է Բոզոյանը:

 Ուշագրավ
---