Վահան Հովհաննիսյան. ԵԱՀԿ ՄԽ համանագահների հայտարարությունը ՀՀ նախաձեռնողական քաղաքականության արդյունք է![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան առաջին հերթին պայմանավորված է հայ-թուրքական մերձեցմամբ, քանի որ նա այդ գործընթացի գլխավոր «ճարտարապետն» է: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը : Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների հայտարարությանը` նա նշեց, որ այդ փաստաթուղթը Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքն է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիայի դիրքորոշումն այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման առաջընթացի չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, գերիշխող է դարձել: Այսինքն, չնայած նրան, որ գերտերությունները մի կողմից հայտարարում են այդ գործընթացների առանձին լինելու մասին, մեկ այլ կողմից առաջարկում են հակամարտության այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա թուրքական կողմին շարունակել հայ-թուրքական մերձեցումը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |