Վահան Հովհաննիսյան. ԵԱՀԿ ՄԽ համանագահների հայտարարությունը ՀՀ նախաձեռնողական քաղաքականության արդյունք է

Վահան Հովհաննիսյան. ԵԱՀԿ ՄԽ համանագահների հայտարարությունը ՀՀ նախաձեռնողական քաղաքականության արդյունք է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան առաջին հերթին պայմանավորված է հայ-թուրքական մերձեցմամբ, քանի որ նա այդ գործընթացի գլխավոր «ճարտարապետն» է: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը :

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների հայտարարությանը` նա նշեց, որ այդ փաստաթուղթը Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքն է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիայի դիրքորոշումն այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման առաջընթացի չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, գերիշխող է դարձել: Այսինքն, չնայած նրան, որ գերտերությունները մի կողմից հայտարարում են այդ գործընթացների առանձին լինելու մասին, մեկ այլ կողմից առաջարկում են հակամարտության այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա թուրքական կողմին շարունակել հայ-թուրքական մերձեցումը»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---