Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:

Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ նման ձևաչափով հանդիպման նպատակն է քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարևորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ աշխատանքները առավել արդյունավետ և գործնական դարձնելու նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սա‎ֆարյանը և Վահան Հովհաննիսյանը խոսեցին կատարված աշխատանքի մասին, տեսակետներ հայտնեցին և առաջարկներ ներկայացրին պատվիրակությունների գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, կարևորեցին ՀՀ ԱԺ -ԱԳՆ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում պատվիրակությունների անդամները առաջարկներ ներկայացրին հետագա անելիքների վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նման ակտիվ և շահագրգիռ քննարկումները անպայման դրական արդյունք կունենան և հավաստեց, որ բոլոր կարևոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Նախագահին: Հովիկ Աբրահամյանը կարևորեց խորհրդարանական բոլոր ուժերի միասնական աշխատանքը և առաջարկեց յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով մեկնելուց մեկ շաբաթ առաջ իր ղեկավարությամբ կազմակերպել քննարկում պատվիրակությունների անդամների և ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: ԱԺ նախագահի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմամբ և համատեղ աշխատանքով հնարավոր կդառնա բարձրացնել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը, ‎դիմակայել արտաքին մարտահրավերներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---