Սերգեյ Մինասյան. Պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատեց ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայությունը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երևանի, որքան Բաքվի համար: «ԱՄՆ պետքարտուղարն իր աջակցությունը հայտնեց նաև ղարաբաղյան կարգավորման սանկտպետերբուրգյան սկզբունքներին և Հայաստանի դիրքորոշմանը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» տերմինին և Ադրբեջանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, ապա այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել ՄԱԿ բանաձևերը, որոնցում այդ տարածքներն անվանվում են «տեղական ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներ», այսինքն` ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից»,- ընդգծել է Մինասյանը: Նա գտնում է նաև, որ եթե Հայաստանն ընդունում է Սանկտ Պետերբուրգում մշակված առաջարկները, ապա դրանով իսկ հող է նախապատրաստում ԼՂՀ միջազգային ճանաչման համար: «Ակնհայտ է, որ առաջարկվող հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարտահայտվի Ադրբեջանից անկախ լինելու օգտին, և վերջինս ստիպված կլինի հաշտվել անկախ Արցախի Հանրապետության գոյության հետ»,- ասել է Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |