Կարեն Ավագյան. «Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան տարածաշրջանային խնդիրները քննարկելու ևս մեկ հնարավորություն է»![]() 5 հուլիսի 2010 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան կնպաստի այն բանին, որպեսզի տարածաշրջանային հիմնախնդիրների հարցով կողմերի դիրքորոշումներն ավելի մերձենան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերի համաձայն, այս այցը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ, քննարկելու հայ-թուրքական մերձեցման գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը: «Ուզում եմ հատուկ նշել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր կատարած պետքարտուղարի այցը: Այն պատմական ճշմարտությունն ընդունելու ևս մեկ քայլ է», - նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |