Կարեն Ավագյան. «Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան տարածաշրջանային խնդիրները քննարկելու ևս մեկ հնարավորություն է»

Կարեն Ավագյան. «Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան տարածաշրջանային խնդիրները քննարկելու ևս մեկ հնարավորություն է»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան կնպաստի այն բանին, որպեսզի տարածաշրջանային հիմնախնդիրների հարցով կողմերի դիրքորոշումներն ավելի մերձենան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նրա խոսքերի համաձայն, այս այցը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ, քննարկելու հայ-թուրքական մերձեցման գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը: «Ուզում եմ հատուկ նշել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր կատարած պետքարտուղարի այցը: Այն պատմական ճշմարտությունն ընդունելու ևս մեկ քայլ է», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---