Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատել Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան![]() 5 հուլիսի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շրջանակներում ևս մեկ անգամ հաստատվեց ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին ընդգծեց նաև Քլինթոնը, ասելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով, Հիլարի Քլինթոնի դրած շեշտերը ևս մեկ անգամ հաստատում են հայկական կողմի դիրքորոշման ճշգրտությունը և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ հայ-թուրքական գործընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ես Հիլարի Քլինթոնի այցը գնահատում եմ որպես դրական և կառուցողական»,- ասել է Զոհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |