Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատել Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան

Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատել Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շրջանակներում ևս մեկ անգամ հաստատվեց ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին ընդգծեց նաև Քլինթոնը, ասելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով, Հիլարի Քլինթոնի դրած շեշտերը ևս մեկ անգամ հաստատում են հայկական կողմի դիրքորոշման ճշգրտությունը և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ հայ-թուրքական գործընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ես Հիլարի Քլինթոնի այցը գնահատում եմ որպես դրական և կառուցողական»,- ասել է Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---