Սերգեյ Մինասյան. Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է 7 հուլիսի 2010 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ես այդ կարծիքին էի թե մեկ շաբաթ, թե երկու ամիս առաջ: Սակայն պատերազմ սկսելու հավանականությունը լիովին բացառել չի կարելի: «Ռազմական գործողություններ չսկսելու գլխավոր երաշխիքը տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունն է», - նշել է Մինասյանը: Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա նա, ըստ Մինասյանի, իր հայտարարություններով փակուղի է մտցրել իրեն: «Նա պետք է ինչ-որ կերպ բացատրի իր ժողովրդին, թե ինչու է նման հայտարարություններ անում, բայց պատերազմ չի սկսում: Ադրբեջանը կխուսափի պատերազմից. այն միայն քաղաքական և տնտեսական վնաս կհասցնի»,- ասել է Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |