Ընթացիկ տարում ղարաբաղյան կարգավորման գործում լուրջ առաջընթաց չի լինի![]() 7 հուլիսի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հիլարի Քլինթոնի հայտարարությունն, որ արվեց Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ, այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԼՂՀ, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդների կարծիքի հիման վրա, դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ն համաձայն է վերադարձնել ԼՂՀ-ին բանակցային գործընթաց, քանի որ դրան կտրականապես դեմ է Ադրբեջանը: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Քլինթոնի վերոնշյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն համաձայն է մադրիդյան սկզբունքներին, այսինքն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հարկավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, քանի որ հիմնարար սկզբունքներում դրույթ կա ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտության մասին: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց նաև, որ ընթացիկ տարում լուրջ առաջընթաց չի լինի ղարաբաղյան կարգավորման գործում, քանի որ կողմերի դիրքորոշումները խնդրի կարգավորման վերաբերյալ անհամատեղելի են: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք ապագայում Լեռնային Ղարաբաղում տեղակայվել ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը, Իսկանդարյանը կտրականապես մերժեց նման հեռանկարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |