Ալմա Աթայում նախատեսված չէ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը15 հուլիսի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև հանդիպում Ալմա Աթայում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Հուլիսի 16-17-ն Ալմա Աթայում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵԱՀԿ մեջ մտնող 40 երկրների ԱԳ նախարարներ: Նախօրեին, համաձայն թուրքական Hurriyet թերթի հաղորդագրության, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |