Էդիկ Բարսեղյանը նշանակվել է Արարատի մարզպետ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ի որոշմամաբ Արարատի մարզպետ է նշանակել Էդիկ Բարսեղյանին։ Նախկինում նա զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների փոխնախարարի, ՀՀ փրկարար ծառայության պետի պաշտոնը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։ Նա նշել է, որ գործադիրը Վարդգես Հովակիմյանին ազատել է Արարատի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

 Ուշագրավ
---