Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

PanARMENIAN.Net - 2010թ. հուլիս 17-18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---