ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ կստեղծվի

ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին:

Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---