ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների 2011թ. զորավարժությունները, հավանաբար, տեղի կունենան Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների ծրագիրն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի, Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ խորհրդակցությունների ընթացքում: Կողմերը քննարկել են օգոստոսին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին: Քննարկվել է նաեւ նշված ստորաբաժանումների զորավարժությունները 2011 թվականին Հայաստանում անցկացնելու հարցը: Մամուլի ասուլիսում Նիկոլայ Բորդյուժան նշել է. «ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները ծրագրում ենք անցկացնել հաջորդ տարի։ Առաջարկ կա զորավարժություններն անցկացնել Հայաստանում։ Կարծում եմ`դա միանգամայն իրական է»: Ամփոփելով եռօրյա այցի արդյունքները` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցությունն առաջնահերթություն է համարվում, ուստի իրականացվելիք պիլոտային ծրագիրը` Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, թերեւս լավ արդյունքներ է ենթադրում: «Մեր ձեռնարկությունների ղեկավարները ծանոթացան Հայաստանի ձեռնարկությունների հնարավորություններին, հուսով եմ` մոտ ապագայում կունենանք դրական արդյունքներ»,-ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: «Առաջին անգամ ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների` նման ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան: Ռուս ձեռնարկատերերի կողմից համագործակցություն սկսելու տրամադրվածություն կա: Մոտ ապագայում սպասում ենք գործնական արդյունքների»,-ամփոփել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |