Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Գերմանիայի Դաշնային ՀանրապետությունPanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունը կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք: Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սեյրան Օհանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |