Հայաստանը Թուրքիայից սպասում է կամքի դրսևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Հայաստանը Թուրքիայից սպասում է կամքի դրսևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Հայաստանը կամք դրսևորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և նույնն էլ սպասում է Թուրքիայից»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Միասին» շարժման և «Վերադարձիր տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հարցերին` Սևանա լճի ափին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ողջ աշխարհը պնդում է, որ Թուրքիան պետք է կամք դրսևորի և վավերացնի ստորագրված արձանագրությունները, սակայն թուրքերը, կարծես, չեն լսում և մեզ են առաջարկում կամք դրսևորել», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ թուրքական իշխանություններն ասում են այն ամենը, «ինչ փչում է նրանց գլխում, առանց լուրջ հիմնավորումների` խեղաթյուրելով իրականությունը», սակայն Հայաստանը սեղմում է բարեկամաբար մեկնած յուրաքանչյուր ձեռք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---