Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա

Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա

PanARMENIAN.Net - Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, ՄԱԿ դատարանի նման որոշումն այն բանի ցուցանիշն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն աստիճանաբար գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: «Բնականաբար Ղարաբաղն ու Կոսովոն առանձին հարցեր են, բայց այդ որոշումը դրական անդրադարձ կունենա Արցախի անկախության ճանաչման վրա: Յուրաքանչյուր ժողովուրդ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունք ունի»,- նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Նա ավելացրել է նաև, որ այդ որոշումը կարող է Ադրբեջանի հերթական հիստերիայի պատճառ դառնալ:

Հուլիսի 22-ի ՄԱԿ միջազգային դատարանի վճռի համաձայն, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---