Պետք է հասկացնել աշխարհին, որ ԼՂՀ-ն ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում23 հուլիսի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ըստ Զուրաբյանի, միջազգային իրավունքը թույլ է տալիս մի ժողովրդի անջատում այլ պետությունից ինքնորոշման ճանապարհով այն դեպքում, եթե այդ ժողովրդի իրավունքը մշտապես ոտնահարվել է: «Ղարաբաղի դեպքում հարկավոր է կիրառել այդ սկզբունքը, քանի որ Ադրբեջանը միշտ ոտնահարել է ԼՂՀ ժողովրդի իրավունքները` ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի քաղաքները, ազգային զտում է անցկացրել: Միայն այդպես կարելի է առաջ մղել ղարաբաղյան կարգավորումը, ինչը չի անում Հայաստանի ԱԳՆ-ն»,-ասել է ՀԱԿ-ի համակարգողը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պետք է արդյոք Հայաստանն այս պահին ճանաչի ԼՂՀ անկախությունը, նա պատասխանել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը հարկավոր է դիտարկել Արցախի միջազգային ճանաչման համատեքստում: «Այժմ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի բերի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, ավելին, կթուլացնի հայկական կողմի դիրքերը բանակցություններում»,-ասել է նա: Ինչպես նշել է Զուրաբյանը, ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհը ԼՂՀ-ի վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ: «Դա կարելի է անել ամենատարբեր միջոցներով` օրինակ, ԼՂՀ նախագահը կարող է հայտարարել, որ Արցախը չի պատվիրել Հայաստանին բանակցել իր անունից: Դա կխառնի բոլոր խաղաթղթերը: Հարկավոր է ամրապնդել նաև ժողովրդավարությունը Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է ցույց տա իր անկախությունը Հայաստանի ղեկավարությունից: Դա թույլ կտա աշխարհին հասկանալ, որ ԼՂՀ-ն ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում»,-ասել է նա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |