Վահան Հովհաննիսյան. Հայաստանը չպետք է այլևս պնդի Արձանագրությունների վավերացման հարցում

Վահան Հովհաննիսյան. Հայաստանը չպետք է այլևս պնդի Արձանագրությունների վավերացման հարցում

PanARMENIAN.Net - Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղու մեջ է, քանի որ ի սկզբանե հայ-թուրքական մերձեցումը սխալ հունով էր ընթանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, ներկա պահին Հայաստանի ղեկավարությունը սխալ է վարվում` շարունակելով պնդել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում: «Հայկական կողմն այժմ պետք է պարզապես պահանջի Թուրքիայից բացել սահմանը, այլ ոչ թե վավերացնել Արձանագրությունները, քանի որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի վավերացնելու Արձանագրությունները»,- ասել է նա` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հետ կանչի Արձանագրությունների ներքո իր ստորագրությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---